WARPOINT ARENA — սա թիմային շութեր է, որում միաժամանակ կարող են խաղալ մինչև 10 մարդ։ Փաստորեն, սա Counter-Strike հայտնի խաղի անալոգն է՝ միայն VR-ֆորմատով։
Խաղը անց է կացվում մեծ արենայում, որի տարածքը կազմում է 200-ից մինչև 600 մ²։ Այսպիսի հարթակը անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցները կարողանան ազատ տեղաշարժվել և չզգան սահմանափակում իրենց շարժումներում։
Խաղի մեխանիկան և նպատակը նույնն են, ինչ Counter-Strike-ում՝ հաղթել հակառակորդ թիմին, սակայն համակարգչային խաղերից տարբերությամբ այստեղ անհրաժեշտ է ֆիզիկապես շարժվել և աշխատել որպես մեկ միասնական թիմ։ Այսպիսով, խաղը ոչ միայն զվարճանք է, այլ նաև թիմային համագործակցության (team building) և սրտային մարզման (cardio training) միջոց։
Թիմային միավորներ տրվում են հակառակորդներին ոչնչացնելու համար։ Յուրաքանչյուր ռաունդի ավարտին ցուցադրվում է վիճակագրության պատուհան։ Հաղթում է այն թիմը, որը հավաքում է առավելագույն միավորներ։
Խաղը հարմար է բոլոր տարիքների համար, ուստի կարող են մասնակցել ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները։
Ուշադրություն WARPOINT ARENA – սեփական մշակման խաղ է և հասանելի է միայն մեր լոկացիաներում։